ՀՀ կրթության և գիտության նախարարությունում օգոստոսի 25-ին նախարար Արմեն Աշոտյանն ամփոփել է վերանշանակումից հետո պաշտոնավարման հարյուր օրվա աշխատանքները և ներկայացրել է նոր ուսումնական տարվան ընդառաջ նախատեսված ծրագրերը: Նախարարի գնահատմամբ անցած հարյուր օրվա ընթացքում կատարված աշխատանքների հիմանկան բնութագիրը կրթության ոլորտում իրականացվող ծրագրային բարեփոխումների շարունակականությունն է եղել, որն, ըստ Ա. Աշոտյանի՝ վերջին տարիներին կայուն տեղ է զբաղեցնում կրթության քաղաքականության մեջ:
Անցած ժամանակահատվածը արգասաբեր է եղել կրթության ոլորտի օրենսդրական փոփոխությունների առումով. նախարարը դրանցից շեշտել է հատկապես ուսման վարձերի փոխհատուցման մասին սոցիալական ուղղվածության օերնսդրությունը, ինպես նաև բարձրագույն կրթության ոլորտում ուսման վարձի վերին շեմ սահմանելու մասին օրենքի ընդունումը:
«Մենք սահմանեցինք նաև պետական բուհերի բյուջեների այն նվազագույն ծավալը, որը պետք է ուղղվի ուսանողների վարձավճարների փոխահատուցմանը, դա բուհական բյուջեների 10 տոկոսն է: Պետությունը նաև հստակ ամրագրեց այն սոցիալական խմբերին, ովքեր կարող են օգտվել այդ զեղչերից: Նախարարը հույս է հայտնել, որ աշնանը ԱԺ-ն վերջնականապես կընդունի 12-ամյա պարտադիր կրթությանն անցնելու մասին օրենքը, ինչպես նաև կմշակվի հայեցակարգ՝ ավագ դպրոցներում կրեդիտային համակարգի ներդրման վերեբերյալ: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո սովորողը պարտադիր կերպեվ պետք է շարունակի կրթությունը կամ ավագ դպրոցում, կամ քոլեջում, կամ էլ ուսումնարանում:
Վերջին մի քանի տարվա վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիմնական դպրոցն ավարտելուց հետո տարեկան մոտ 4-5 հազար աշակերտներ կրթությունը չեն շարունակում և դուրս են մնում կրթությունից. «Իննամյա կրթական ցենզով երիտասարադը, բնականաբար, ավելի վատ է ապրելու, ավելի վատ հեռանկար է ունենալու հետագայում աշխատաշուկայում իր տեղը գտնելու առումով: Կթությունից դուրս մնացող երիտասարդների ճակատագիրը չի կարող մեզ չհետաքրքրել, այդ երեխաների համար մենք ոչ թե ատեստատի խնդիր ենք ուզում լուծել, այլ կրթական սոցիալական և տնտեսական խնդիր»,-պատասխանելով 12-ամյա պարտադիր կրթության վերաբերյալ հարցին՝ ասել է նախարարը և հավելել, որ օրենքի ընդունումից հետո նախարարությունը ձեռնամուխ կլինի համակարգի ներդրման աշխատանքներին:
Մանրամանսերը՝ Կրթության և գիտության նախարարության կայքում: