Տոնավաճառից գողություն կատարած կնոջը հայտնաբերեցին

Օգոստոսի 24-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 1955 թ. ծնված Սուսաննա Հ.-ին: Նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 11.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում, «Հրազդան» տոնավաճառի տարբեր տաղավարներից կատարել է գողություններ:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ՝ վնասի չափը պարզվում է: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել