ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանին չի հաջողվել համոզել Գագիկ Ծառուկյանին. «Ժամանակ»

«Ժամանակի» օրաթերթի տեղեկություններով՝ օրերս հանդիպել են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն ու ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Ընդ որում՝ հանդիպումը եղել է Գագիկ Հարությունյանի նախաձեռնությամբ:

Թերթի փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկման միակ հարցը եղել է առաջիկա Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որին, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն դեմ է:

Հանդիպման ժամանակ Գագիկ Հարությունյանը փորձ է արել համոզել Ծառուկյանին՝ փոխել իր մոտեցումը ՍԴ փոփոխությունների վերաբերյալ և թույլ տալ, որ Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, երբ դրվի քննարկման, անցնի անաղմուկ մթնոլորտում:

Գագիկ Ծառուկյանը, սակայն, անդրդվելի է եղել: Նա հերթական անգամ պնդել է, որ ինքը դեմ է Սահմանադրական փոփոխություններին եւ պայքարելու է մինչեւ վերջ, որպեսզի դրանք տեղի չունենան, եւ հատկապես երկրի կառավարման ձեւը փոփոխության չենթարկվի»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել