ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման քննարկում

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկացմամբ՝ նախարար Արամայիս Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ՄԱԿ-ի

«Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի / ՄԱԿ ԿՓՇԿ/ պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի երկրորդ նիստը:

ՄԱԿ ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, Ազգային վիճակագրական ծառայության խորհրդի անդամ Յուրի Պողոսյանը և ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը հանդես են եկել զեկուցումներով՝ ներկայացնելով ՄԱԿ ԿՓՇԿ և Կիոտոյի արձանագրության շրջանակներում 2013թ. մինչ այժմ կայացած գործընթացները: Քննարկվել են Կոնվենցիայի պահանջների կատարմանը նպատակաուղղված տեղեկատվական համակարգի ստեղծման (էներգետիկ հաշվեկշռի, ջերմոցային գազերի կադաստրի շարունակական ու հետևողական վարման, այլ անհրաժեշտ տվյալների մշտատև հավաքագրման) հարցը, ինչպես նաև Կոնվենցիայի առաջընթացի երկամյա զեկույցի մշակման ընթացքը:

Զեկուցումներին հաջորդած քննարկման ընթացքում մասնակիցները կարևորել են կլիմայի փոփոխության խոցելիության և մեղմման տեսանկյունից երկրում իրականացվող գործընթացները: Միջգերատեսչական խորհրդի անդամները ևս մեկ անգամ հաստատել են կլիմայի փոփոխության խնդիրների վերհանմանն աջակցելու պատրաստակամությունը:

Նախարար Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել խորհրդի անդամներին տարվող նպատակային աշխատանքի համար և հետագա արդյունավետ գործունեության ակնկալիքով եզրափակել է նիստը:

Լուսանկարը՝ mnp.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել