Օգոստոսի 28-ին կայանալիք Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Անկարա:
Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է Արտաքին գործերի նախարարության լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հավաքելով ձայների 51,79 տոկոսը, ընտրվել է երկրի 12-րդ նախագահ: