Օգոստոսի 25-ին, ժամը 13:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ինֆեկցիոն բաժանմունքում մահացել է կալանավորված անձ Հարություն Նադոյանը:
Հ. Նադոյանը ծնվել է 24.06.1963թ.: Նախկինում դատապարտված: Ներկայումս մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի, 1-ին մասով: Մահվան նախնական պատճառը՝ խրոնիկական էնդոգեն ինտոքսիկացիա:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Իրավաբան.net