ՀՀ Կառավարության աշխատակազմը հայտարարում է թափուր պաշտոնի համար մրցույթ ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկ Քաղաքականության և իրավական ակտերի մշակման բաժնի Տնտեսագետի պաշտոնում:
Աշխատանքի նպատակը` նորմատիվ իրավական փաստաթղթերի վերանայման աշխատանքների իրականացում և դրանց վերաբերյալ առաջարկությունների տրամադրում
Պարտականությունները`
1. Իրականացնել իր մասով սահմանված քանակի` ընթացակարգերի վերանայման աշխատանքները իրավաբան/գործարար-փորձագետների հետ համատեղ` հաշվի առնելով ծրագրով հաստատված մեթոդական ընթացակարգերը և ժամկետները։
2. Կազմել վերանայվող իրավական ակտերի յուրաքանչյուր դեպքի համար անհրաժեշտ իրավական և վերլուծական տեղեկատվություն (եզրակացություն), և տալ ձեռնարկվելիք գործողությունների վերաբերյալ գրավոր առաջարկություն։
3. Իրավական ակտերի վերանայման ընթացքում գնահատել տնտեսական բնույթի հնարավոր բացասական ազդեցությունները պետ. եկամուտների վրա և գրավոր ներկայացնել բաժնի պետին։
4. Անհրաժեշտության դեպքում, խորհրդակցել շահագրգիռ կողմերի հետ յուրաքանչյուր իրավական ակտի վերանայման շուրջ։
5. Օժանդակել կառավարել վերանայվող և այլ փաստաթղթերի կանոնավոր հոսքը։
6. Վերլուծություններում և առաջարկություններում հաշվի առնել գենդերային հարցերը և գնահատել ազդեցությունը գենդերային խնդիրների վրա
7. Աշխատել կառավարման մարմինների աջակցման խմբի հետ, կազմակերպել և իրականացնել նրանց համար համապատասխան վերապատրաստումներ։
8. Ապահովել էլեկտրոնային գիլյոտին կառավարման պորտալ համակարգում ընթացիկ աշխատանքը։
Որակավորման պահանջները
Կրթությունը
ՀՀ-ում կամ օտարերկրյա պետությունում դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի բարձրագույն ֆինանսա-տնտեսագիտական կամ հանրային կառավարման կրթության որակավորման աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը ՀՀ-ում իրականացվել են օրենքով սահմանված կարգով
Մասնագիտական փորձը`
Կառավարման ոլորտի առնվազն 1 տարվա կամ առնվազն 3 տարվա մասնագիտական (տնտեսագետի) աշխատանքային ստաժ կամ միջազգային կազմակերպություններրում առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ։ (Միջազգային կազմակերպություններում աշխատանքային փորձն` առավելություն է)։
Գիտելիքներ և հմտություններ`
ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող օրենսդրություն
ա) Oտար լեզվի իմացությունը` ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն
Ներկայացվելիք փաստաթղթերի կարգին և դիմումի ներկայացման մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ Կառավարության կայքում: