Փաստաբանների պալատը սկսում է սեպտեմբեր ամսվա վերապատրաստումները

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հրավիրում է մասնակցելու 2014 թվականի սեպտեմբեր ամսվա վերապատրաստման դասընթացներին։

Նկատի ունենալով այն, որ ինտենսիվ դասընթացները սկսվել են 2014 թվականի հուլիսի 1-ից, ՀՀ փաստաբանների պալատը 2014 թվականի համար յուրաքանչյուր փաստաբանին, որպես պարտականություն, հաշվեգրելու է վերապատրաստման 12 ակադեմիական ժամ (փաստաբանն իր ցանկությամբ կարող է 24 ժամը լրացնել)։

Հաշվի առնելով այն, որ հիմնականում աշխատանքային օրվա ավարտին է դասընթացը լինելու, ՀՀ փաստաբանների պալատը տրամադրելու է Ձեզ սուրճ, թեյ և թեթև սնունդ:
Գրանցվելու համար կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլ. hասցեին՝ նշելով Ձեր արտոնագրի համարը և հեռախոսահամարը:

Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 05.02.2014թ. թիվ 3/6-Լ որոշմամբ հաստատված Փաստաբանների վերապատրաստման դասընթացներ անցնելու ժամաքանակի և կարգի համաձայն՝ Փաստաբանի վարքագծի կանոնները (դեոնթոլոգիա)» թեմայով դասընթացների առնվազն 3 ժամ մասնակցությունը պարտադիր է: (https://advocates.am/images/palati_xorhrdi_voroshumner/Voroshum-xorh-3-6-karg-verapatrastum.pdf )

Հայաստանի Հանրապետության
փաստաբանների պալատի
վերապատրաստման հարցերով համակարգող՝
Անի Ղարիբյան

[email protected]
+37410 600 704

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել