Արդարադատության նախարարության հատուկ ծառայողներն անցնում են հատուկ ուսուցում

ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողները (քրեակատարողական և ԴԱՀԿ ծառայողներ) օրենսդրությամբ սահմանված պարբերականությամբ` յուրաքանչյուր տարի, պետք է անցնեն հատուկ ուսուցում, որն իր մեջ ներառում է հրազենի կիրառում, հատուկ միջոցների կառուցվածք և նշանակություն, առաջին բժշկական օգնություն և այլն: Այս մասին հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը` պարզաբանելով օրերս մամուլում հայտնված տեղեկատվությունը, թե իբրև ՀՀ ԱՆ հատուկ ծառայողները վարժանքների ժամանակ կրակում եմ ինքնաձիգով, որն ունի փամփուշտներ, իսկ դրա համար գումար են դուրս գրում:
 «Հատուկ ուսուցման հրաձգության գործնական դասընթացներն անցկացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտի՝ ՀՀ ոստիկանության կողմից լիցենզավորված հրաձգարանում՝ ատրճանակներով և հրաձգային վարժասարքի AK-74 մոդելի ինքնաձիգով, որը փամփուշտներ չունի (վիրտուալ փամփուշտ է)»,-ասում են ԱՆ-ից: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել