Օգոստոսի 15-ից սկսվել է լրագրողների հավատարմագրումը Ազգային ժողովում

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Հայաստանի Հանրապետության հինգերորդ գումարման Ազգային ժողովի վեցերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանող լրագրողների հավատարմագրումը սկսվել է 2014 թվականի օգոստոսի 15-ից:

Հավատարմագրման դիմումները ներկայացնելու վերջնական ժամկետը սեպտեմբերի 5-ն է:

Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգին համապատասխան լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետին՝ ներկայացնելով լրատվական գործունեություն իրականացնողի լրիվ անվանումը, իրավական կարգավիճակը, գտնվելու վայրը, հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, երկու լուսանկար (3×4 չափսի), լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի էլեկտրոնային փոստի հաuցեն, հեռախոuահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիuիք առկա են):

Oտարերկրյա պետության oրենuդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչը հավատարմագրման համար նախատեuված դիմումին կից պետք է ներկայացնի նաեւ Հայաuտանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի պատճենը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել