Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանով հաստատված «ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու և հանրակրթական առարկաների դասագրքեր հրատարակելու կարգը», Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կանոնադրության 14-րդ կետի պահանջները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել «2014-2015 ուսումնական տարվա հանրակրթական ուսումնական հաստատությունների դասագրքերի համար ներդրումային գումարների չափը սահմանելու մասին»: