Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի Արմեն Կարապետյանին ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու հարցը։
Նման որոշման նախագիծ է ներկայացրել առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –ին և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արմեն Կարապետյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար»,- ասված է որոշման նախագծում։