Կառավարությունն առաջիկա նիստում «Նատալի Ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա կտրամադրի 3 տարի ժամկետով:
Նման նախագիծ է ներկայացրել ՀՀ առողջպահության նախարար Արմեն Մուրադյանը: