Օգոստոսի 17-ին, ժամը 01.30-ի սահմաններում, 1977 թ. ծնված Հայկ Պետրոսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 17 հասցեի դիմաց բախվել է ծառերին:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից, պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Կատարվում է քննություն: