Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում, Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, խուզարկություն են կատարել 1974 թ. ծնված Արմեն Մ.-ի բնակարանում, որտեղից հայտնաբերվել է ապօրինի պահվող ատրճանակ:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից ատրճանակն ուղարկվել է փորձաքննության, նախաքննությունը շարունակվում է: