Օգոստոսի 17-ին, ժամը 12.30-ին, մի քաղաքացուց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ ոմն Կարեն իր կողմից վարձակալած Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 23 տան մուտքի դռան ապակին կոտրելով` գողացել է կանխիկ գումար և ոսկյա ականջօղեր:
Ոստիկանները պարզել են, որ Կարենը 1980 թ. ծնված Արման Բ.-ն է, որը նույն օրը Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանությունից Արման Բ.-ն ձերբակալված է, կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: