Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում դատվածություն չունեցող Ա. Միրզոյանի դեմ հարուցված քրեական գործը:
Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Ա. Միրզոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ունենալով հոգեկան խանգարումներր 11.05.2014թ Դուբայ-Երևան չվերթով ժամանել է Երևան: Ինքնաթիռի վայրէջքից 40 րոպե առաջ ինքնաթիռում կատարել է խուլիգանություն, ոտքով հարվածել է բորտուղեկցորդուհուն, ծխել է ինքնաթիռում, հայհոյել է:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Ա. Միրզոյանի նկատմամբ քրեական գործ է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի հատկանիշներով, ըստ որի` «Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և որը զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: