Աշխատանքի նկարագրություն` իրավաբանական բնույթի գործերի իրականացում:
Աշխատանքային պարտականություններ`
– Քաղաքացիների բողոք-պահանջների պատասխանների կազմում,
– Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակում Ընկերության դեմ բերված պահանջ-դիմումներով Ընկերության շահերի պաշտպանություն
– Հայցադիմումների, վճարման կարգադրությունների, հայցադիմումների պատասխանների կազմում, դատարաններում Ընկերության շահերի ներկայացում,
– Լիազորագրերի, պետական մարմիններին, կազմակերպություններին ուղղված պաշտոնական նամակների կազմում, Ընկերության կողմից ստացված իրավական բնույթի հարցումների պատասխան-նամակների կազմում
– Ընկերության հաճախորդներին իրավական խորհրդատվության տրամադրում
– Պայմանագրերի նախագծերի մշակում և վերանայում:
Կրթություն` բարձրագույն մասնագիտական (իրավաբանական) կրթություն:
Աշխատանքային փորձ` առնվազն 1 տարվա համապատասխան մասնագիտական աշխատանքային փորձ:
Պրոֆեսիոնալ հմտություններ`
– MS Office, – հայերեն լեզվի գերազանց իմացություն,
– ռուսերեն լեզվի լավ իմացություն,
– անգլերեն լեզվի լավ իմացություն,
– արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն,
– թիմային աշխատանքի հմտություններ,
– վերլուծելու ունակություն,
– ստեղծագործական մտածելակերպ,
– մտքերը գրագետ ու հստակ արտահայտելու ունակություն:
Անհրաժեշտ փաստաթղթեր` ուղարկել ինքնակենսագրություն (CV/Resume) հետևյալ էլեկտրոնային հասցեին` [email protected]: Նամակի վերնագրում անպայման նշել պաշտոնի անվանումը: Կոնտակտային անձ` անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարինե Զաքարյան:
Դիմելու վերջնաժամկետ`22.08.2014թ.: