Այսօր առավոտյան ժամը 8-ից Շիրակի մարզի Ալվար գյուղական համայնքում անցկացվում է գյուղապետի արտահերթ ընտրություն: Գյուղական համայնքում ընտրելու իրավունք ունեն 205 բնակիչներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքի փոխանցմամբ, գյուղապետի պաշտոնի համար ինքնառաջադրվել են երկու թեկնածուներ, ովքեր ներկայացում են Հայաստանի Հանրապետական կուսակցությունը:
Թեկնածուներից մեկը Ալվարի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Վոլոդյա Սուքիասյանն է, իսկ մյուսը` Սամվել Նանայանը, ով ներկայումս գործազուրկ է:
Նշենք, որ Ալվար համայնքում գյուղապետի պաշտոնը թափուր է մնացել նախկին գյուղապետ` Արտավազդ Մկրտչյանի մահվան պատճառով: