Տարբեր նյութերից թմրամիջոց էր պատրաստել` օգտագործելու համար

Օգոստոսի 15-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Շիրակի մարզային վարչության և Ախուրյանի բաժնի ծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Առափի գյուղի վարչական տարածքից բերման են ենթարկել 1996 թ. ծնված Հովհաննես Մ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 1 հատ 5 մլ տարողությամբ ներարկիչ` լցված դեղին գույնի հեղուկ զանգվածով:

Հովհաննես Մ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ հայտնաբերվածը թմրանյութ է, որը պատրաստել է «Պիրալգին» տեսակի դեղահաբից, բենզինից և այլ նյութերից` ներարկման միջոցով օգտագործելու համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել