Ե՞րբ կարող է կատարվել մաքսային զննում

Եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ անձանց պատկանող տարածքներում, շինություններում կամ տրանսպորտային միջոցներում պահվում են մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ համարվող ապրանքներ կամ հատուկ պատրաստված գաղտնարաններ, որոնք օգտագործվում են գաղտնի ճանապարհով Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքներ տեղափոխելու նպատակով, ապա մաքսային մարմնի պաշտոնատար անձինք իրավունք ունեն կատարել տարածքների, շինությունների, տրանսպորտային միջոցների և այլ օբյեկտների մաքսային զննում, որին պարտադիր կարգով մասնակից են դարձվում տվյալ օբյեկտների ներկայացուցիչները, իսկ անհրաժեշտության դեպքում հրավիրվում են նաև մասնագետներ:

Մաքսային զննման վերաբերյալ կազմվում է արձանագրություն, որում նշվում են արձանագրությունը կազմող անձի պաշտոնը և ազգանունը, զննում անցկացնելու վայրը, օրը, ամիսը, տարին, զննման արդյունքների մանրամասն նկարագրությունը, մասնակիցների տվյալները: Արձանագրությունն ստորագրում են գործողության բոլոր մասնակիցները: Եթե գործողության ժամանակ կատարվել են լուսանկարում, ձայնագրում և այլ տեսակի ամրագրում, ապա դրանց մասին նշվում է արձանագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել