Հայաստան տեղափոխեցին «Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան» չվերթի ինքնաթիռով

Օգոստոսի 16-ին, ժամը 01.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի ծառայողների համատեղ օպերատիվ խմբի կողմից Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1947 թ. ծնված Համլետ Հ.-ն, որը 2013 թ. մարտի 5-ից ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր. 266 հոդ. կետի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 2-րդ կետի (առանձնապես խոշոր չափերով՝ պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա) և 38 (Հանցակիցների տեսակները)-215 (Մաքսանենգությունը) հոդվածի 2-րդ մասի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, թունավորող, ռադիոակտիվ նյութերի, ռազմական նշանակության արտադրանքի, նման արտադրանք չհամարվող պայթուցիկ նյութերի և սարքերի, զենքի, բացի ողորկափող որսորդական հրազենից և դրա փամփուշտներից, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքի, երկակի նշանակության ապրանքների ռազմավարական տեսակետից կարևոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների, որոնց տեղափոխման համար սահմանված են հատուկ կանոններ, մաքսանենգությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ) մեղադրանքով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Համլետ Հ.-ն փոխանցվել է ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներին:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել