Թափուր պաշտոնների հայտարարություն

Մրցույթ՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար:

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ

«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

Կոտայքի մարզի Աբովյանի քաղաքապետը հայտարարում է մրցույթ Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար՝
1. Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի (ծածկագիր 1.1-1).
2. Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ-ճարտարապետի (ծածկագիր 2.3-4).
3. Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմի բնակարանային կոմունալ տնտեսության և անշարժ գույքի կառավարման բաժնի 2-րդ կարգի մասնագետի (ծածկագիր 3.3-8).

Մրցույթը կկայանա 2014 թվականի սեպտեմբերի 16-ին ժամը 11:00-ին Աբովյանի քաղաքապետարանի շենքում (ք. Աբովյան, Բարեկամության հր-1):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 02.09.2014թ:

Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

1) դիմում մրցութային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս).
2) տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակի հետ միասին.
3) արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.
4) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
5) անձնագրի պատճենը.

Փաստաթղթերը ընդունվում են Աբովյանի քաղաքապետարանի աշխատակազմում (ք. Աբովյան, Բարեկամության հր-1 հեռ. 0222-2-07-06, 0222-2-10-21) կամ Կոտայքի մարզպետարան աշխատակազմի ՏԻ և ՀԾՀ բաժնում (ք. Հրազդան, հեռ. 0223-2-34-13, 0223-2-73-01) ամեն օր` ժամը 9:00-ից մինչև 17:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մանրամասն տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել