Հերքում. ՀՀ արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է.

«Որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել, որ, իբր, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը ՀՀ կառավարության 14.08.2014 թ-ի նիստում ներկայացրել է «Հավաքների ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծ, որին Կառավարությունը հավանություն է տվել:

Հայտնում ենք, որ տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ ՀՀ արդարադատության նախարարը կառավարության նիստում նման նախագիծ չի ներկայացրել և այդպիսի հարց չի քննարկվել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել