Հայաստանում կկառուցվի գազային էլեկտրակայան

Այսօր  ՀՀ կառավարության հերթական նիստի ժամանակ գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին:

Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն: «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է նման կառույցի անհրաժեշտությունը մեր երկրի համար, նշել, որ այն ոչ միայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այլև ՀՀ կառավարության խնդիրն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել