Թմրամոլների հավաքն անհաջող ավարտ ունեցավ

Օգոստոսի 13-ին, գիշերը ժամը 01.00-ի սահմաններում, ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հովհաննես Խ.-ի տանը թմրամոլներ են հավաքվել, ներարկվում և աղմկում են:

Մեկնած օպերատիվ խումբը 1954 թ. ծնված Հովհաննես Խ.-ի տնակից և հարակից տարածքներից հայտնաբերել է ներարկիչներ, տարբեր տարաներ` հեղուկներով, լուցկու, սոդայի և դաղահաբերի տուփեր:

Նշված տնակից, տանտիրոջից բացի, բերման են ենթարկվել նաև 1989 թ. ծնված Գարիկ Դ.-ն, 1987 թ. ծնված Իշխան Մ.-ն և1975 թ. ծնված Արթուր Օ.-ն:
Հովհաննես Խ.-ն հայտարարել է, որ նշված նյութերը պատկանում են իրեն, իսկ դրսում հայտնաբերվածները թմրանյութ պատրաստելու պարագաներ են, որոնք ինքը, ոստիկանության ծառայողներին նկատելուվ, պատուհանից նետել է դուրս է:

Ոստիկանության փոխանցմամբ` հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Լուսանկարը` police.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել