Վիճաբանություն ԴԱՀԿ աշխատակցի մասնակցությամբ. հաղորդում

Քաղաքացի Վլադիմիր Ռ.-ն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2014թ. հուլիսի 16-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը չնչին առիթով վիճաբանել է իր հետ: Վիճաբանության ընթացքում ԴԱՀԿ աշխատակիցը բռնություն է գործադրել իր նկատմամբ` դիտավորությամբ հարվածելով ոտքին, որի հետևանքով առողջությանը պատճառվել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել