Ձախողված «հյուրասիրություն» կալանավայրում

Օգոստոսի 12-ին, ժամը 15.30-ին, ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդագրություն է ստացվել, որ օգոստոսի 11-ին, ժամը 18.30-ին, կալանավոր, 1985 թ. ծնված Գագիկ Ա.-ն «Արթիկ» ՔԿՀ-ի մի աշխատակցի խնդրել է իր խցից թեյի տուփ փոխանցել մեկ այլ խուց:

Տուփի զննությամբ` թեյի փաթեթներից բացի, հայտնաբերվել է 3 մլ տարողության ներարկիչ և ծխախոտի փայլաթիթեղով փաթեթավորված թմրանյութի նմանվող զանգված:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել