Գողության փորձ` Կոմիտասում գտնվող սուպերմարկետներից մեկից

Օգոստոսի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին է զանգահարել Կոմիտասի պողոտայում գործող սուպերմարկետի անվտանգության ծառայության աշխատակիցն ու հայտնել, որ սուպերմարկետից գողություն է կատարվել:

Ժամը 19.00-ին Արաբկիրի բաժնի ծառայողները բերման են ենթարկել 1964 թ. ծնված Լուսիկ Հ.-ին, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է օծանելիք, շպարման պարագաներ և կենցաղային այլ ապրանքներ:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, Լուսիկ Հ.-ն ապրանքները հագուստի տակ թաքցնելով` փորձել է գողանալ դրանք, սակայն սուպերմարկետից դուրս գալու պահին բռնվել է անվտանգության ծառայության աշխատակցի կողմից:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել