Այսօր ՀՀ արդարադատության նախարարությունը հաշվետվություն է ներկայացրել մայիսի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում նախարարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ:
Հաշվետվության մեջ անդրադարձ է կատարվել ոլորտին առնչվող մի շարք խնդիրների: Անդրադառնալով ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդրին, հաշվետվության մեջ մասնավորապես նշվում է.
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում ներկայում կա ցմահ ազատազրկման դատապարտված 104 անձ: Այդ անձանց իրավունքների ապահովման, քրեակատարողական հիմնարկներում նրանց պահման պայմանների հետ կապված խնդիրները գնտվում են նախարարության ուշադրության կենտրոնում:, Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նրանց պահման պայմաններին, գործնականում դատապարտյալներին պատժի կրումից պայմանակն վաղաժամկետ ազատման համակարգի արդյունավտությանը, դատապարտյալներին պահելու ուղղիչ հիմնարկների տեսակների փոփոխության ժամկետներին ու ընթացակարգին, ցմահ ազատազարկման դատապատվածներին այլ դատապարտյալներից անջատ պահելուն և այլն»,- ասված է հաշվետվության մեջ:
Հաշվետվության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: