Ի՞նչ արդյունքներ է գրանցում «Կանեփ-կակաչ-2014» օպերացիան

«Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում` օգոստոսի 13-ի դրությամբ հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 29 տոննա 640 կգ վայրի աճած և աճեցված կանեփի և 26 կգ կակաչի կանաչ զանգված:

Բացի այդ,  ոստիկանության փոխանցմամբ, հայտնաբերվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության 32 դեպք: Տնամերձ 164 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 1 տոննա 554.6 կգ կանեփի բույս, 26 կգ կակաչի բույս և 600 գրամ կակաչի գլխիկներ: Հարուցվել է 4 քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 273 հոդվածի հատկանիշներով, այն է` մշակումն արգելված թմրանյութեր, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ապօրինի ցանելը կամ աճեցնելը:

Մնացած փաստերով նախապատրաստվել են համապատասխան նյութեր, իսկ առգրավվածները ներկայացվել են փորձաքննության:

Լուսանկարը` police.am-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել