Պատահար Երևանի Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում

Օգոստոսի 8-ին, ժամը 14.30-ին, Երևանի Իսահակյան և Նալբանդյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչից հետո «ԲՄՎ»-ն բախվել է մայթեզրի մոտ կայանված «Ֆոլքսվագեն» ավտոմեքենայի:

Պատահարի հետևանքով «Միցուբիշի»-ի վարորդը, ուղևորը և «ԲՄՎ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել