Հրազդանի կիրճում կանեփ էր աճեցրել

Օգոստոսի 8-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ, Երևան քաղաքի վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողներ, ապօրինի թմրամիջոցներ աճեցնելու կասկածանքով, Կասյան փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Գևորգ Ս.-ին: Պարզվել է, որ նա ապրիլ ամսին Հրազդանի կիրճում ցանել և աճեցրել է մշակումն արգելված կանեփի բույսեր:

Նույն օրը, ժամը 20.05-ին, նրա մատնանշած վայրից հայտնաբերվել են կանեփի բույսեր:

Ոստիկանության փոխանցմամբ, հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել