Վրաերթ Կիևյան փողոցում

Օգոստոսի 6-ին, ժամը 12.45-ին, «Համեր» մակնիշի ավտոմեքենան Երևանի Կիևյան փողոցի թիվ 1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության տարածած տեղեկատվության համաձայն` նույն օրը պարզվել է, որ վրաերթի ենթարկված տղամարդը 1955 թ. ծնված Արմիկ Ս.-ն է:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել