ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հրամանով Խաչատուր Տոնոյանն ազատվել է արդարադատության նախարարի օգնականի պաշտոնից:
Իրավաբան.net-ին արդարադատության նախարարության լրատվության բաժնից տեղեկացրին, որ վերջինս նշանակվել է ՀՀ ԱՆ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի տնօրեն:
Հիշեցնենք, որ Խաչատուր Տոնոյանը այդ պաշտոնում նշանակվել էր նախարարի մայիսի 6-ի հրամանով` երեք ամիս փորձաշրջանով:
Հ.Գ. Խաչատուր Տոնոյանը նոտարական պալատի նախագահ Հասմիկ Հարությունյանի ամուսինն է: