Հայաստանի ոստիկանությունը ՀՀ կառավարության հուլիսի 19-ի նիստի հաստատմանն է ներկայացրել Արաբական Միացյալ Էմիրությունների հետ անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիրը:
Երկրները պետք է համագործակցեն հանցագործությունների կանխման, բացահայտման եւ կանխարգելման ոլորտներում, ինչպես նաեւ թրաֆիկինգի դեմ պայքարի, կոռուպցիայի, զենքի անօրինական վաճառքի, թմրամիջոցների առեւտրի եւ այլ հանցագործությունների դեմ: