Հանդիպելով ոստիկանների դիմադրությանը` ածելիով կտրտել է ձեռքերը. հաղորդում

ՀՀ ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում Արեն Հ.-ի տված բացատրության համաձայն` ինքը 2014թ. հունիսի 28-ին, ալկոհալ օգտագործած վիճակում գնացել է ոստիկանության Ստեփանավանի բաժին` քննիչից իրերը վերցնելու նպատակով (Արեն Հ.-ն ութամսյա կալանքից ազատ է արձակվել, երբ նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում): Բաժնում իրեն անծանոթ 3-4 ոստիկաններ թույլ չեն տվել բարձրանալ քննիչի մոտ, ապա ծեծի են ենթարկել իրեն, որի պատճառով էլ իր ածելիով կտրտել է ձեռքերը:

Դեպքի առթիվ, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել