«Կանեփ-կակաչ-2014»-ի բացահայտումները

ՀՀ ոստիկանության 2014 թ. հիմնական կազմակերպչական միջոցառումների պլանի, ինչպես և Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության 2014-2018 թթ. ծրագրի իրականացմանն ուղղված ԱՊՀ մասնակից-պետությունների ներքին գործերի նախարարների խորհրդի պլանի պահանջների համաձայն` օգոստոսի 4-ից 28-ը հանրապետության ողջ տարածքում անցկացվում է «Կանեփ-կակաչ-2014» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը:

Միջոցառման նպատակն է` հայտնաբերել և այրելով ոչնչացնել հանրապետության տարածքում վայրի աճած կամ բնակչության կողմից աճեցված կանեփի և կակաչի բույսերը, ինչպես թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերումը, կանխումը, խափանումը և բացահայտումը:
Օգոստոսի 5-ի դրությամբ հայտնաբերվել և այրելով ոչնչացվել է 4 տոննա 11 կգ վայրի աճած ու աճեցված կանեփի և 7 կգ կակաչի կանաչ զանգված /«Կանեփ-կակաչ-2013» ամբողջ միջոցառման ընթացքում` 94 տոննա 878.9 կգ կանեփի և 26 կգ կակաչի կանաչ զանգված»:

Տնամերձ 22 հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի աճեցված 175 կգ կանեփի բույս: Նշված փաստերով նախապատրաստվել են նյութեր, իսկ առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել