Մահվան ելքով վրաերթ Եղվարդի ճանապարհին

Օգոստոսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում,  «Լեքսուս RX 300»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Եղվարդ-Զորավան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Ելենա  Հարությունյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:

Ոստիկանության լրատվության բաժնի փոխանցմամբ` վարորդը երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել