ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ավետ Ադոնցը ազատվել է Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պարտականություններից: Ավետ Ադոնցը ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Իսպանիայի Թագավորությունում (նստավայրը՝ Մադրիդ):
Նախագահի մեկ այլ հրամանագրով Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Թաթուլ Մարգարյանը: Վերջինս համատեղության կարգո նշանակվել է Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար (նստավայրը` Բրյուսել):