Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
Ստորագրված հրամանագրում մասնավորապես ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»: