ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրմանագիր է ստորագրել, համաձայն որի` շարքային Նորայր Միքայելի ՔԱՄԱԼՅԱՆը պարգևատրվել է Արիության մեդալով:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար զորամասի շարքային Նորայր Միքայելի ՔԱՄԱԼՅԱՆԻՆ պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է հրամանագրում: