Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ալվինա Գյուլումյանին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ` որոշում եմ.
Ալվինա Գյուլումյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ»,-գրված է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Ալվինա Գյուլումյանը 2003թ.-ի ապրիլի 2-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր էր։