56-ամյա կինը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Ռուզաննա Վ.-ին, որը 2000 թ. ապրիլի 14-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

Ոստիկանության փոխանցմամբ` խափանման միջոցը` կալանք: Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել