Այսօրվանից էլեկտրաէներգիան կթանկանա: էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար» բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացումը կազմելու է 3,8-4,3 դրամ 1/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հաստատվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը:
ԱԺ ընդդմիադիր պատգամավորները, սպառողների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները հադես եկան ելույթներով՝ հիմնավորելով, որ թանկացումը ի վնաս հայ ժողովրդի է, սպառողի և արդյունաբերողի, սակայն հանձնաժողովը հաշվի չառավ: Որոշումն ընդունվեց միաձայն: