«Սուրբ Գրիգոր» մատուռը ենթարկվել է հարձակման. կատարվածի մանրամասներն է ներկայացնում ոստիկանությունը

Հուլիսի 30-ին մամուլում տեղեկատվություն է հրապարակվել, որ Իջևանի «Սուրբ Գրիգոր» մատուռը ենթարկվել է վանդալային հարձակման:

Նույն օրը, ժամը 13.30-ին, Տավուշի թեմի գործերի կառավարիչը ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ կոտրել և այրել են Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում գտնվող «Սուրբ Գրիգոր» մատուռի մուտքի դուռը` պատճառելով 80.000 դրամի նյութական վնաս:

Հանցագործության մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 17.00-ին, պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1960 թ. ծնված Մարտուն Ղ.-ն, որը տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հունիսի սկզբին Մարտուն Ղ.-ն կոտրել և վնասել է Գետահովիտ գյուղի հարակից տարածքում գտնվող հուշաղբյուրի հուշաքարը և հուշաքարի կողքին դրված ծաղկամանը` արհեստական ծաղիկներով` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանությունից հայտնում են, որ Մարտուն Ղ.-ն գտնվում է հոգեբույժի հսկողության տակ: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել