Որքա՞ն կտուգանվեք երթևեկության սահմանված արագությունը գերազանցելու համար. տուգանքների նոր չափերը

«Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների և լրացումների մասին օրենքի համաձայն տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը.

1. Երթեւեկության սահմանված արագությունը 1-10 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝  նվազագույն աշխատավարձի, այսինքն 1000 դրամի չափով:

2. Երթեւեկության սահմանված արագությունը 11-30 կմ/ժ-ով գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար՝ նվազագույն աշխատավարձի 150 տոկոսի, այսինքն 1500 դրամի չափով:

3.  Երթեւեկության սահմանված արագությունը 31-50 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, այսինքն 100 հազար դրամի չափով:

4. Երթեւեկության սահմանված արագությունը 51-80 կմ/ժ-ով գերազանցելը` առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի, այսինքն 200 հազար դրամի չափով:

5. Երթեւեկության սահմանված արագությունը 81կմ/ժ և ավելի գերազանցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգ հարյուրապատիկի, այսինքն 500 հազար դրամի չափով:

Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական տույժ նշանակելիս որոշում կայացնող մարմինը (պաշտոնատար անձը) արագաչափ սարքի արձանագրած ցուցանիշից պարտավոր է հանել 10 կմ/ժ` արագաչափ սարքի հնարավոր սխալանք իհամար:

Վերը նշված տուգանքների նոր չափերը նախատեսված են «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների և լրացումների մասին օրենքով, որը ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվել է  21.06.2014թ.-ին, ՀՀ Նախագահի կողմից ստորագրվել է 04.07.2014թ.-ին և ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող  տասներորդ օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել