Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարը խոստանում է անվտանգ օլիմպիադա

Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը պառլամենտում հայտարարել է, որ երկիրը կարող է հույսը դնել անվտանգության լրացուցիչ քայլերի վրա, որոնք ձեռնարկվելու են օլիմպիական խաղերի պաշտպանության առումով: Այս մասին հայտնում է bbc.co.uk կայքը:

Պարզվել է, որ G4S մասնավոր ընկերությունը, որը պետք է պահպաներ խաղի ժամանակ անվտանգությունը, չի հասցնում հավաքել եւ պատրաստել բավական թվով անձնակազմ: Պահանջվել է առնվազն եւս 3500 անվտանգության աշխատակիցներ:

Ինչպես հաղորդել է Բրիտանիայի պաշտպանության նախարարը` բանակն արդեն հատկացրել է 13 500 զինծառայողներ օլիմպիական խաղերի պաշտպանման համար: Բայց այժմ նրանց թիվը պետք է հասցնել մինչև 17.000-ի: Դա նշանակում է, որ շատ զինծառայողների արձակուրդները պետք է հետաձգվեն:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել