Արա Կարագյոզյանը, ով բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպից հետո տեղափոխվել էր «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, քիչ առաջ դուրս է գրվել:
Մեզ հետ զրույցում նա նշեց, որ թեև դուրս է գրվել, բայց իրեն լավ չի զգում. «Անընդհատ գլխացավ ունեմ, գլխապտույտ: Սիրտս է ծակում: Ոստիկաններն էսպես են անում, որ մարդիկ վախենան, ակցիայի չգնան, բայց ես շարունակելու եմ գնալ ակցիաների ու պայքարել»:
Վերջում նշեց, որ պատրաստվում է անձամբ հաղորդում ներկայացնել ոստիկանություն: