Թուրքական արտադրության հեռուստասերիալ դիտելուց հետո,Եմենցի Մուհամեդ ալ Ալի ալ Ազաբը սպանել է իր կնոջն ու ևս 4 մարդու: Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման: Այս մասին հայտնում է «Ալ արաբիա»-ն:
31-ամյա ալ Ազաբն անկեղծորեն պատմել է դատավորներին, որ նման բան է արել` «Գայլերի հովիտը» թուրքական սերիալով ոգևորված:
Նույն «Գայլերի հովիտը» մեկ ամիս առաջ դարձել է մի զույգի ամուսանալուծության պատճառ ալ Հյուդայդահ քաղաքում: Գլխավոր հերոսի արտաքինով հմայված` 20-ամյա կինն ասել է ամուսնուն, որ այլև չի պատրաստվում ապրել նրա հետ, քանի որ վերջինս սերիալի հերոսի պես ջինսե տաբատ չի հագնում և էլեգանտ չէ:
Ընդհանուր առմամբ վերջին շրջանում թուրքական սերիալները բազմաթիվ նմանտիպ դեպքերի պատճառ են դարձել Եմենում: Մեծացել է նաև ամուսնալուծությունների թիվը, հատկապես Noor սերիալի ցուցադրությունից հետո: